«Իրանի փլուզումն այս փուլում բացարձակապես ձեռնտու չէ Թուրքիային, հատկապես այն սց…

«Իրանի փլուզումն այս փուլում բացարձակապես ձեռնտու չէ Թուրքիային, հատկապես այն սցենարով, երբ միաժամանակ ուժեղանում են Իսրայելի դիրքերը, մյուս կողմից՝ քանի դեռ աշխարհակարգի նոր ձևավորման վերջնական «մակետը» չկա, Իրանը կատարում է յուրահատուկ կայունացնող դեր Մերձավոր Արևելքում՝ հավասարակշռելով Թուրքիայի ու արաբական աշխարհի միջև և Հնդկաստանի, Չինաստանի ու Մերձավոր Արևելքի փոխհարաբերությունները»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։

«Ստացվել է մի իրավիճակ, երբ առնվազն այս պահին Իրանը դարձել է ձեռնտու բոլոր հիմնական դերակատարների համար՝ թե՛ արաբական երկրների, թե՛ Թուրքիայի տեսանկյունից։ Սաուդյան Արաբիայի կոշտ արձագանքը, ինչպես նաև Օմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների արձագանքները, խոսում էին այն մասին, որ Իրանի շուրջ ձևավորվել է մի տեսակ իրավիճակային կոնսենսուս։ Եվ խոսքը միայն Իրանի շուրջ Իսրայելի դեմ ձևավորված դիրքավորման մասին չէր։ Կա ավելի լայն խնդիր, որի բաղկացուցիչ մասն էր նաև այս գործընթացը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց այս ժամանակահատվածում, այն դեպքում, երբ նախորդ շրջանում՝ 12-օրյա ռազմական գործողությունների ընթացքում, նման կոնսենսուս Իրանի շուրջ չձևավորվեց։ Պատճառը այն է, որ այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ի կողմից դեռևս չէր ներմուծվել միջազգային հարաբերությունների նոր դոկտրինը՝ ինչպես «Նյու Յորք Թայմսը» կոչեց՝ «Դոնրո դոկտրինը»»։

🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով