«Չեմ հանդիպել հերոյինից կախվածություն ունեցող մարդու, որի առաջին թմրամիջոցը չի ե…

«Չեմ հանդիպել հերոյինից կախվածություն ունեցող մարդու, որի առաջին թմրամիջոցը չի եղել մարիխուանան»:

«Աբովյան time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը բժիշկ-նարկոլոգ Սուրեն Նազինյանն է:

«Բժշկական նպատակներով որևէ թմրամիջոցի կիրառությունը չի ենթադրում, որ այդ թմրամիջոցը երկրում լեգալիզացված է և հասանելի է բոլորին։ Այդ նյութերը նույնպես վերահսկվում են և ազատ վաճառքում չեն գտնվում։ Շատ քիչ են այն երկրները, որոնք ընդհանրապես լեգալիզացրել են մարիխուանան։ Բայց ես կարծում եմ, որ այդ երկրները լեգալիզացիայի չեն գնացել իրենց ազգաբնակչությանը «ուրախացնելու» նպատակով։ Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մարիխուանայի դեմ պայքարը, ինչպես նաև ընդհանրապես թմրամիջոցների դեմ պայքարը, բավական ռեսուրսատար գործընթաց է։ Մեր երկրի պարագայում, ես կարծում եմ, հնարավոր է պայքարել։ Մենք Նիդեռլանդներ չենք, ծովափնյա երկիր չենք, Պորտուգալիա չենք՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, Ուրուգվայ չենք կամ Կանադայի տիպի երկիր չենք։ Մեր պարագայում հնարավոր է պայքարել»:

Բժիշկ-նարկոլոգը նաև նշում է՝ այն երկրներում, որտեղ մարիխուանան ավելի հասանելի է դարձել, արձանագրվել են բազմաթիվ առողջական խնդիրներ, դա արդեն զգալիորեն ազդում է հանրային առողջապահության վրա:
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով