Ես չեմ հանդիպել հերոինից կախվածություն ունեցող մարդու, որի առաջին թմրամիջոցը մար…

Ես չեմ հանդիպել հերոինից կախվածություն ունեցող մարդու, որի առաջին թմրամիջոցը մարիխուանան չի եղել․ բժիշկ-նարկոլոգ Սուրեն Նազինյան
Շատ քիչ են այն երկրները, որոնք ընդհանրապես օրինականացրել են մարիխուանան և այդ երկրները ունեցել են իրենց չոր հաշվարկները։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է բժիշկ-նարկոլոգ Սուրեն Նազինյանը։

Լեգալիզացիայի արդյունքները այդ երկրներում բավական վատ են։ Այն երկրներում, որտեղ մարիխուանան ավելի հասանելի է դարձել, արձանագրվել են բազմաթիվ առողջական խնդիրներ, և դա արդեն զգալիորեն ազդում է հանրային առողջապահության վրա։ Բայց ես կարծում եմ, որ այդ երկրները լեգալիզացիայի չեն գնացել իրենց ազգաբնակչությանը «ուրախացնելու» նպատակով։ Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ մարիխուանայի դեմ պայքարը, ինչպես նաև ընդհանրապես թմրամիջոցների դեմ պայքարը, բավական ռեսուրսատար գործընթաց է։ Եվ տեսնելով, որ հնարավոր չէ լիարժեք պայքարել բոլորի դեմ, որոշ երկրներ պարզապես որոշում են կայացրել որոշակի թմրամիջոցների դեմ չպայքարել այդ ծավալով։

@ArmeniaSputnik

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով