Վերջին օրերին Մոլդովայի ռսալեզու համացանցային հարթակում տեղի է ունենում տեղեկատվական գրոհ երկրի հայկական համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի եւ երիտասարդական թեւի առաջնորդ Կարեն Գասպարյանի դեմ։ Պատճառը՝ հայկական համայնքի աջակցությունն է Մոլդովայի իշխանության եվրոպական քաղաքականությանը։ Կատարողները՝ հայկական ազգանուններով ռսատառ գրառումներ կատարող մարդիկ են, ովքեր չեն խորշում հայհոյանքներից եւ ուղիղ զրպարտումներից։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն վերջերս հատուկ նշում էր իր երկրի դեմ ռսական հատուկ ծառայությունների կողմից սկսված «հիբրիդային պատերազմի» վտանգը։ Հայկական համայնքի ղեկավարների դեմ ստոր արշավը հենց այդ պատերազմի բաղկացուցիչ մասն է կազմում։
Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի խիզախ ու հետեւողական քայլերին դեպի ԵՄ անդամակցություն, ինչպես նաեւ երկրի հայկական համայնքի եվրոպական դիրքորոշմանը։ Ձեր եւ մեր պայքարն արդար է եւ հաղթանակն անբեկանելի է։ Մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։
ՀԵՎԿ
2026 թ. հունվարի 21
Երեւան
Թողնել պատասխան