Մարդուն ծեծելով սպանել են իսկ մենթերը դա որակել են որպես խուլիգանություն ու մարդ…

Մարդուն ծեծելով սպանել են իսկ մենթերը դա որակել են որպես խուլիգանություն ու մարդասպաններին ազատ են արձակել։ Սպանվածի տղան ու ընկերն էլ են ծեծի ենթարկվել, իսկ քննիչ կոչվածը սպանվածի կնոջ վրա ճնշում ա գործադրել, ասել ա կամ համերաշխության եկեք մարդասպանների հետ կամ էլ ձեր որդուն կդատենք։
Հիմա սպանվածի կինը ստիպված լրագրողներին ա դիմում, բարձրաձայնում ա որ մարդասպաններին չթողեն ազատության մեջ։
Սենց դեպքերը հարյուրավոր են, գողերը, ավազակները ու մարդասպանները ազատ ման են գալիս, էս իրականության մեջ արդարադատության նախարար աշխատողը 7 միլիոն պարգևավճար ա ստացել լավ աշխատանքի դիմաց։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով