«Աբովյան time». Աշխարհը փոխվում է, ամենօրյա ռեժիմով փոխվում է ամեն ինչ, միջազգայ…

🔊«Աբովյան time». Աշխարհը փոխվում է, ամենօրյա ռեժիմով փոխվում է ամեն ինչ, միջազգային նորմերը այլևս չեն աշխատում։
Օրինակ, Թրամփը հայտարարել է, որ ստեղծում է «Խաղաղության խորհուրդ», սակայն դրա գործառույթները, որոնց մասին արտահոսքերից ենք տեղեկանում, ըստ էության, նման են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործառույթներին։ Այդպիսով, կառույցը, որը ձևավորվում է, կառուցվում է հետևյալ սկզբունքով՝ պետությունները, որոնք ունեն ներուժ պաշտպանվել, պաշտպանել իրենց շահերը, ունենալու են ավելի լուրջ և ավելի մնայուն տեղ։
Մի խոսքով՝ եթե ցանկանում ես ունենալ պետություն, ապա պետք է անպայման կարողանաս այդ պետությունը պաշտպանել բոլոր առումներով՝ դիվանագիտական, ռազմական, տնտեսական և այլն։ Հակառակ դեպքում ուղղակի կզրկվես, քեզ կզրկեն պետություն ունենալու իրավունքից։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով