Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից «Հրապարակ» …

⚡️ Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղեկացանք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետաձգած Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։
🔴 Այս որոշումը վատ դրության մեջ է դրել իշխանություններին, որոշ տեղեկություններով՝ նրանք ուղիներ են փնտրում, փորձելով խոչընդոտել ժողովի իրականացումը, ինչպես դա եղավ անցած տարեվերջին, երբ դեկտեմբերի 10-12-ը հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է քննարկեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները, ավելի կոնկրետ՝ տասը տիրադավներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը, հետաձգվեց։
🔴 Մայր Աթոռը հայտարարեց, որ Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով։ Մեզ էլ տեղեկություններ էին հասել, որ ԱԱԾ-ի միջոցով են ճնշումներ գործադրվել՝ ընդհուպ Վեհափառին սպառնացել են, որ եթե ժողովը կայանա, Հայաստան ժամանած թեմական առաջնորդներն այլեւս չեն կարողանա վերադառնալ իրենց թեմեր:
🔴 Այդ օրերին գրեցինք նաեւ, որ խոչընդոտել էին վիրահայոց թեմի առաջնորդի՝ Հայաստան մուտքը, Բագրատաշենից նրան հետ ուղարկելով։ Հիմա նոր ճնշումներ են սկսվել: Երեկ Փաշինյանի տիրադավների խորհուրդը կոչ արեց` չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը: Ուղիներ են որոնում, որ թույլ չտան հոգեւորականների մեկնումը Հայաստանից»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով