Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են…

🇦🇲Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են և պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
☄️Նրանք հորդորում են բանակցել և հասնել Արցախում մնացած իրենց որդիների մարմինների վերադարձին։

«Որևէ երկրում, եթե հումանիտար հարցերը չեն լուծվում, ապա այդ երկրում չենք կարող լինել անվտանգ, պաշտպանվածության զգացում չենք կարող ունենալ։ Այս ծնողներն այն մարդիկ են, որոնք մինչև վերջին օրը մնացին Արցախում, որպեսզի իրենց զավակները, ամուսինները, հայրերն ու եղբայրները կռիվ տային ադրբեջանական ասկյարների դեմ և ունեցան զոհեր։ Իրենք դուրս են եկել Արցախից այն համոզմունքով, որ կվերադառնան»,– ասաց «Համահայկական ճակատի» անդամ Ռուզաննա Ստեփանյանը։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով