Առանց օդի տուրքի վճարման չվերթերի ցանկը կընդլայնվիՏարբեր հանգամանքներով պայմանա…

✈️ Առանց օդի տուրքի վճարման չվերթերի ցանկը կընդլայնվի
Տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ այն ավիաընկերությունները, որոնք սեփական կոդով չվերթեր չեն կարողացել իրականացնել նոր ուղղություններով և օգտագործել են, այսպես կոչված, թաց-լիզինգի պայմանագրով օդանավեր, կարող են ներկայացված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, այդ պահին նոր համարված ուղղությունների համար նորից հայտ ներկայացնել և օգտվել նախատեսված արտոնությունից՝ օդի տուրքի ազատումից:
Կառավարությունն առաջարկում է պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնության տրամադրման ժամկետի երկարաձգումն իրականացնել մինչև երկու անգամ՝ ամեն անգամ 24 ամիս ժամկետով:
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է առաջին ընթերցմամբ եւ ստացել է դրական եզրակացություն:
Առաջին ընթերցմամբ նախատեսվում է ընդունել երկուաբթի օրը մեկնարկող ԱԺ լիագումար նիստի ընթացքում:
Բաբկեն Թունյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով