☄️Արարատի Ոսկետափ գյուղում ճնշումներ են քահանայի նկատմամբ․
ահազանգ Մասյացոտնի թեմից‼️Այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։
‼️Նրանք ասել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։
‼️Նման գործողությունները անօրինական և անթույլատրելի միջամտություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։
‼️Հորդորում ենք անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր քայլերը և քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան