Բաբկեն Թունյանի անեկդոտն ու առաջարկը` Նարեկ ԿարապետյանինԻմ կողմից մի բան ավելացն…

Բաբկեն Թունյանի անեկդոտն ու առաջարկը` Նարեկ Կարապետյանին
Իմ կողմից մի բան ավելացնեմ. Կապ չունի` Բաբկեն Թունյանի արտահայտած մտքերի հետ համաձայն ենք, թե ոչ, բայց Բաբկենը ՔՊ-ի երևի թե միակ կամ առանց երևիի միակ քաղաքակիրթ ու ադեկվատ պատգամավորն է, որը երբեք վիրավորական ձևակերպումներով ու պիտակավորումներով չի արտահայտվում իր քաղաքական ընդդիմախոսների հասցեին, երբեք վիրավորանքներով, հեգնանքով ու նվաստացուցիչ գործիքակազմով չի հակադարձում իրենց` ի տարբերություն իր շատ կամ գրեթե բոլոր թիմակիցների, որոնց ելույթներից ուղղակի նենգություն, թույն ու թարախ է թափում` չհաշված կեղծիքը, սուտն ու մանիպուլյացիան:
Միևնույն ժամանակ, Նարեկ Կարապետյանն ինքն էլ է իրեն շատ կոռեկտ պահում թե´ մամուլի հետ շփվելիս, թե´ ընդդիմախոսներին հակադարձելիս` իր խոսքը ձևակերպելով կիրթ ու քաղաքավարի ձևով, երբեմն` չափից ավելի կիրթ, ինչնը, մեր մեջ ասած, այնքան էլ խրախուսելի չէ ներկայիս կիսավայրի պայմաններում))
Համենայնդեպս, Բաբկեն Թունյանի և Նարեկ Կարապետյանի միջև բանավեճը, կարծում եմ, շատ ավելի բովանդակային և հետաքրքիր կարող է անցնել, եթե երկուստեք որոշեն մի օր բանավիճել, իհարկե: 😊

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով