Չարենցավանի քաղաքապետին ու նախկին ոստիկանապետին հայհոյած տեղական «Դոգը» կալանավորվել է 45 օրով
Նիկոլ Փաշինյանի` Չարենցավանի եկեղեցի այցելելուց օրեր անց հանրային դաշտում հայտնվում է Արթուր Արսենյան անունով ինչ-որ տղամարդ, որը սկսում է հայտնի Դոգի ոճով հայհոյանքներով իբրև թե բացահայտումներ հրապարակել Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի, Չարենցավանի նախկին ոստիկանապետ Անի Դանիելյանի, նրանից շատ ավելի վաղ ոստիկանապետ աշխատած, այժմ թոշակի անցած Սամվել Տոնոյանի, տարբեր թաղային կամ քրեական հեղինակություն համարվող, քաղաքում ճանաչում կամ որոշակի հեղինակություն ունեցող այլ անձանց հասցեին:
Արսենյանին քաղաքում շատերը ճանաչում են որպես Հավատացյալ Գնելի որդի (հայրը Չաերենցավանի 50-ականների եկեղեցու հոգևոր հովիվն է կամ նման մի բան):
Հավանաբար հենց Դոգի եթերներից ոգեշնչված տղամարդու հրապարակած տեսանյութերում սեռական բնույթի հայհոյանքներ են հնչում Չարենցավանի քաղաքապետի, նախկին ոստիկանապետերի և վերը նշված անձանց հասցեին, Դոգի ասած` նա մտել էր իր թիրախների տուն և աջ ու ձախ հայհոյում էր, նաև ուղիղ սպառնալիքներ հնչեցնում նրանց հասցեին:
Ուշագրավ է, որ հայհոյախոս տղամարդը կոնկրետ անձանց հասցեին հնչեցրած մեղադրանքների կողքին նաև այլ անձանց անուններ է տալիս, որոնց պաշտպանում է, փորձում արդարացնել ինչ-ինչ հարցերում, և կասկածներ կան, որ այս ամենը նա ինչ-որ անձանց կամ ուժերի կողմից ուղղորդված է անում:
Մենք տեղեկացանք, որ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն ու Անի Դանիելյանը, որն այս պահին Հրազդանի ոստիկանապետն է, հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, որի հիման վրա Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ և Արթուր Արսենյանին ուղարկել կալանավորման:
ՔԿ-ից NakaryanNews-ին հայտնեցին, որ
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը) (2 դրվագ) և 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) (2 դրվագ): Վերջինս կալանավորվել է:
Ընդ որում, մեր տեղեկություններով` նախաքննական մարմինը պահանջել է երկամսյա կալանք, սակայն դատարանը 45 օրով է բավարարել:

Թողնել պատասխան