Միջին միջանցքը Ռուսաստանն ու Իրանը շրջանցող ճանապարհ է, որը Կենտրոնական Ասիան կա…

Միջին միջանցքը Ռուսաստանն ու Իրանը շրջանցող ճանապարհ է, որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով․ Թուրքիան այստեղ իր առաջ դնում է աշխարհաքաղաքական խնդիր, իսկ Ադրբեջանը՝ ռեգիոնալ խնդիր։ «Աբովյան Time»-ի եթերում ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Սա Միացյալ Նահանգներին հնարավորություն է տալիս այս լոգիստիկ շղթայում մեծացնել իր ազդեցությունը, ուժեղացնել բեռնափոխադրումները և այս միջանցքը դարձնել հիմնական առանցք՝ մյուս միջանցքների համար ստեղծելով մրցակցային մարտահրավեր։

Օրինակ՝ Չինաստանը հսկայական միջոցներ է ներդրել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մեջ՝ Մետաքսի ճանապարհի վերակենդանացման նպատակով։ Խոսքը աներևակայելի մեծ ներդրումների մասին է։ Եվ հիմա պատկերացրեք, որ ստեղծվում է նոր լոգիստիկ հանգույց, որը պետք է շրջանցի այդ համակարգը և այն դարձնի, պայմանական ասած, երկրորդական կամ անիմաստ։

@ArmeniaSputnik

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով