Մասնակիցների 7 պորտը ստուգել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Նիկոլ Փաշին…

🤪😂 Մասնակիցների 7 պորտը ստուգել են
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Նիկոլ Փաշինյանի նվագակցությամբ կազմակերպված դիսկոտեկն է կայանալու: Այն, մեր տեղեկություններով, տեղի կունենա «Պալլադիում հոլլ» համալիրում։
🔴 Նախօրեին Փաշինյանը թիմակիցների, մասնավորապես Վահագն Ալեքսանյանի հետ այցելել էր Ջրվեժում գտնվող այդ ռեստորանը, զննել տարածքը, որտեղ հատուկ բեմահարթակ են կառուցել նորահայտ երաժշտի համար, որը պետական գործերը թողած՝ թմբուկ է զարկում։
🔴 Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հարվածային գործիքներով նվագել է սովորել, ապա իր բենդն է ստեղծել՝ «Վարչաբենդ» անունով, եւ քաղաքացիներին հունվարի 30-ին հրավիրել է դիսկոտեկի առաջարկելով նախապես գրանցվել:
🔴 Իհարկե, մասնակիցները հիմնականում յուրայիններն են, որոնց յոթը պորտն ուսումնասիրել են, նոր գրանցել` միջոցառմանը մասնակցելու թույլտվություն տալով։
🔴 Ի դեպ, այս ռեստորանում էր ԱԺ նախագահը հունվարի 5-ին նշել իր 45-ամյակը: Հավանաբար, իշխանական վերնախավի դուրը շատ է եկել այս ռեստորանի մթնոլորտը, կամ ռեստորանի տերերը հատուկ «ջանք» են դրել, որ հայտնվեն իշխանական էլիտայի սիրելի վայրերի ցանկում»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով