«Պարգևավճարները պետք է տրվեն լավ աշխատանքի ու արդյունքի դիմաց, ոչ թե որպես միջոց…

«Պարգևավճարները պետք է տրվեն լավ աշխատանքի ու արդյունքի դիմաց, ոչ թե որպես միջոց՝ պաշտոնյաներին կոռուպցիայից զերծ պահելու համար։ Աննախադեպ չափերի պարգևավճարները ոչ միայն հիմնավորված չեն, այլ խորացնում են հասարակության մեջ անարդարության զգացումը»։



«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանն է:

«Այսինքն՝ նախարարը, որը ստանում է 1.5 միլիոն դրամ աշխատավարձ, ի վիճակի չէ ապրել առանց կոռուպցիայով զբաղվելո՞ւ։ Եթե ի սկզբանե պետական պաշտոնների բերվում են մարդիկ, որոնք պոտենցիալ կարող են զբաղվել կոռուպցիայով, բայց չեն զբաղվում միայն այն պատճառով, որ բարձր վարձատրություն են ստանում, ապա դա արդեն լուրջ խնդիր է։ Եթե 2018 թվականին ասեին՝ «ժողովուրդ ջան, մենք գալու ենք, թալանը վերադարձնենք, բայց դրանով մեր կյանքի որակը կբարելավենք, իսկ ձեր կյանքի որակը կվատթարանա, դուք կմնաք վարկերի տակ, գնաճը կտեսնեք տասնապատիկ, իսկ եկամուտների աճ չեք տեսնի, դուք վարկ կվերցնեք հինը փակելու համար, հետո նորից վարկ՝ այսօրվա վարկը փակելու համար… »․․․ Տեսնենք՝ քանի՞ հոգի կգնային իրենց հետևից»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով