Չեմ ընդունում առաջադրված մեղադրանքը և այն համարում եմ անհիմն։Հարցը վերաբերում է…

🟧 Չեմ ընդունում առաջադրված մեղադրանքը և այն համարում եմ անհիմն։
▫️Հարցը վերաբերում է 2023թ. Երևանում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊԸ-ին, որի պայմանագիրը միակողմանի լուծվել է օրենքի ուղիղ պահանջով՝ բանկային երաշխիքը չներկայացնելու պատճառով։ Գործընթացը չձախողելու նպատակով նախաձեռնել եմ նոր մրցույթ։ Մոտ 1 շաբաթ անց ստացել եմ դատական ակտ, որով արգելվում է Երևանի քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել։
▫️Ստացվում է՝ ես, մինչև դատական ակտը ստանալը, պետք է իմանայի նման ակտի մասին և չնախաձեռնեի։ Սա է ամբողջ մեղադրանքն ու իրողությունը։ Դեռևս որպես վկա հարցաքննվելիս բացի բանկային երաշխիք չներկայացնելու փաստից, «Իմպեքս» ՍՊԸ-ի մասով ներկայացրել եմ առերևույթ կեղծ տվյալներ ներկայացնելու մասին տեղեկություններ, որոնց մասով անհասկանալիորեն առ ասյօր որևէ ընթացքի մասին տեղեկություններ չկան։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով