Մենք ունենք Քննիչ հանձնաժողովի որակյալ զեկույց։ 16.000-ից ավելի գրավոր, վիդեո, ա…

Մենք ունենք Քննիչ հանձնաժողովի որակյալ զեկույց։ 16.000-ից ավելի գրավոր, վիդեո, աուդիո նյութեր են, քարտեզներ են, որոնք տվել են այն հենքը, որի հիման վրա կազմվել է զեկույցը, որի ծավալն ավելի քան 500 էջ է։ Դրանք նյութեր են, որին ծանոթանալը խիստ անհրաժեշտ է։
Իսկ զեկույց ունենալն ամենակարևոր ձեռքբերումն է։ Իսկ իրավական վեճերը ժամկետի հետ կապված, ածանցյալ վեճեր են։ Ամենակարևոր խնդիրը լուծված է։
… Երբ ամբողջ նյութը կտեղափոխենք ներքև` փակ տարածք, զեկույցը հասանելի կդառնա և' ԱԱԾ-ին, և' ՊՆ-ին և պետական բոլոր գերատեսչություններին, որոնք ունեն այդ զեկույցից եզրահանգումներ անելու հնարավորություն։
...ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը կարող է որոշում կայացնել, բնականաբար, խմբակցության հետ կքննարկի, թե զեկույցի ո՞ր մասը կարելի է, այնուամենայնիվ, ներկայացնել հանրությանը, որպեսզի շահարկումներ 44-օրյայի հետ կապված որևէ մեկը չփորձի անել ընդհանրապես։ Այն եզրահանգումները, որն արվել է 20 էջի սահմանում, դրանք խիստ անհրաժեշտ են, որպեսզի մեր հասարակությունը վերջապես իմանա
, թե ինչի պարտվեցինք։
Անդրանիկ Քոչարյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով