Ոնց անենք, որ էդ Վիլենը ծանոթանա Նիկոլ Փաշինյանի ցուցմունքներին և հաղորդումներին
ընդդեմ Հայաստանի և ՀՀ զինված ուժերի։ Մեկդ փոխանցեք, թող իմ շարքերին ծանոթանա։ Թե չէ մենակ նախկիններով է տառապում։ Մեկ էլ ասեք էդ, որ ասում է անվտանգությունը միայն բանակի խնդիրը չի, այլ պետության։ Ճիշտ է, բա քանի անգամ է իր քաղաքական առաջնորդին բացատրել, որ պատերազմը պետությունն է վարում, բանակը կռվում, ո՞նց ստացվեց, որ պարտությունը մնաց բանակի վրա, քրեական գործերով էլ մենակ զինվորականությունն է անցնում։ Դուխը չի՞ հերիքում։ Հա, մեկ էլ խեր լինի, ոնց որ ի տարբերություն 2023 թվականի, հասկացել է ինչ է անում Սուրեն Պապիկյանը և շատ դրական է գնահատում, էլ իր դեմ կռիվ չի տալիս ինչ֊ինչ ձևերով։ Սա կոչվում է քաղաքական-կուսակցական հպատակություն։
Թողնել պատասխան