Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում դեժավյու արթնացնող այս տեսանյութն է հրապար…

⚡️Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում դեժավյու արթնացնող այս տեսանյութն է հրապարակել ու դրան կից այսպիսի գրառում արել. «Կարոտել եմ այս օրերը և ընկերներիս, որոնք էլ չկան»:
Տեսանյութում երևացող ընկերներից ոմանք այսօր ֆիզիկապես չկան, իսկ Ալենի շատ ընկերներ (տեսանյութում երևացող կամ դրանից դուրս), նաև հոգեպես չկան Ալենի համար որպես ընկեր, որովհետև այդ մարդիկ Ալենին այլևս իրենց ընկերը չեն համարում: Իսկ չկան, որովհետև Ալենը այսօր կա ՔՊ-ում և իրեն պահում է լրիվ նոր ու լրիվ այլ Ալենի պես (ասում են` հինն ուրիշ էր):
Ես Ալենի ընկերներից (շոու բիզնեսի և ոչ միայն) որոշներին անձամբ ճանաչում եմ, քանիցս առիթ ունեցել եմ հետները շփվելու, միասին նույն շրջապատում գտնվելու: Այնպես որ, եթե Ալենին հետաքրքիր է, թե ինչու այդ ընկերները այլևս չկան իր համար` որպես ընկեր և ինչ են մտածում նրանք այսօր իր` new Ալենի մասին ու ինչու, կարող է ինքը` Ալեն Սիմոնյանը մի օր, ասենք, ֆեյք էջով գրի այդ «ընկերներին», հարցնի` ի՞նչ կարծիք ունեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասին ու ինչ կարող եք պատմել հին ու նոր Ալենների մասին, և ճշմարտությունը շատ բաց տեքստով կիմանա:
Հ.Գ. Ի դեպ, հետաքրքիր է` Ալեն Սիմոնյանը տեսանյութում երևացող Խաչատուր Սուքիասյանին, որն իրեն «ահավոր շատ է սիրում», նույնպե՞ս իր ընկերն է համարում (նախկին կամ ներկա` կապ չունի):

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով