«Քաղցկեղի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը կանխարգելումն է, այսինքն՝ վաղ հետազոտություններն ու վաղ հայտնաբերումը։ Քաղցկեղը հաստատ դատավճիռ չէ, որովհետև ներկա պահին բազմաթիվ միջոցներ ունենք դրա դեմ պայքարելու»։
Փետրվարի 4–ին՝ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը վիրաբույժ-ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Հմայակ Պետրոսյանն է։
«Մարդիկ ունենում են գանգատներ, որոնք հաճախ դժվար է անմիջապես վերագրել ուռուցքային հիվանդությանը, բայց ցանկացած գանգատի դեպքում, օրինակ՝ նիհարելը, ընդհանուր թուլություն, հոգնածություն, մարսողական համակարգի տարբեր խնդիրներ, մաշկի վրա որևէ գոյացություն կամ կանանց մոտ մի շարք գանգատներ, անհրաժեշտ է հնարավորին շուտ հետազոտվել։ Քաղցկեղը հայտնաբերելու դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս առաջին հերթին դիմել նեղ մասնագետի՝ այն կլինիկաներ, որոնք զբաղվում են ուռուցքային հիվանդություններով։ Ունենք բուժման մեծ արսենալ՝ և՛ դեղորայքային, և՛ վիրաբուժական։ Պարտադիր չէ, որ անպայման լինի քիմիոթերապիա, պարտադիր չէ, որ քիմիաթերապիայից հետո լինի մազաթափություն։ Եթե խոսքը արդեն ավելի խորը ստադիաների մասին է, ապա այդ դեպքում կարող ենք մտածել քիմիաթերապիայի մասին»։
🎦զրույցն ամբողջությամբ
Թողնել պատասխան