ՔՊ ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած թեկնածուները, ինչպես հայտնի է, զրկված …

ՔՊ ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած թեկնածուները, ինչպես հայտնի է, զրկված են ներկուսակցական քարոզարշավի հնարավորությունից: Այսինքն, թեկնածուներին արգելված է հանդիպել ընտրիչների հետ: Այնպես որ, առաջին փուլում պատվիրակներն ընտրություն են կատարելու՝ կուրորեն, այդպես էլ չճանաչելով թեկնածուներին, քանի որ կուսակցությունում կարծում են, որ անհավասար մրցակցային պայմաններ կլինեն հայտնի կուսակցականներն առավելություն կստանան անհայտների նկատմամբ: Սակայն որոշել են երկրորդ փուլում քարոզարշավի հնարավորություն տալ: Այս փուլում, հիշեցնենք, պատվիրակներն ընտրելու են ցուցակի առաջին 50 համարին, բայց ցուցակում տեղաբաշխման հարցին, այդ թվում վարչապետի թեկնածուի ընտրությանն անդրադառնալու են երկրորդ փուլում: Երկրորդ փուլում թեկնածուներին քարոզարշավի հնարավորություն կտրվի։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով