ԱԺ ընտրությունների օրը հայտնի է. Ե՞րբ կսկսվի քարոզարշավը, երբ և որ դեպքում կարո…

⚡️🗳️ ԱԺ ընտրությունների օրը հայտնի է. Ե՞րբ կսկսվի քարոզարշավը, երբ և որ դեպքում կարող են ձևավորվել կոալիցիաներ
🔴 Նախօրեին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը, ըստ որի Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան այս տարվա հունիսի 7–ին։
🔴 Ըստ ընտրական օրենսգրքի կարգավորումների ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն: Այս դեպքում դա ապրիլի 13–23–ն ընկած ժամանակահատվածն է։
🔴 Դրանից հետո 10–օրյա ժամկետում (ապրիլի 23–ից մայիսի 3–ը) տեղի կունենա ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը։
🔴 Իսկ բուն քարոզարշավը կմեկնարկի կուսակցություների ցուցակների գրանցումից 7 օր անց՝ մայիսի 11–ին, և կտևի մինչեւ հունիսի 5–ը ներառյալ։
🔴 Նշենք, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար նվազագույն շեմը 5 տոկոսն է, իսկ դաշինքների համար՝ 7 տոկոսը։
🔴 Նորընտիր խորհրդարանում պետք է լինի առնվազն 3 քաղաքական ուժ։ Եթե այնպես ստացվի, որ նվազագույն շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություններ, ապա մանդատների բաշխմանը կմասնակցի նաև երրորդ տեղը գրաված ուժը՝ անկախ նրանից, որ նվազագույն շեմը չի հաղթահարել։
🔴 Երբ արդեն ավարտվում է մանդատների բաշխումը նվազագույն շեմը հաղթահարած ուժերի միջև, խորհրդարան անցած ուժերից ոչ մեկը մեծամասնություն (50 տոկոս + մեկ ձայն) ստացած չի լինում, ապա դրանից հետո 6–օրյա ժամկետում այդ ուժերը կարող են քաղաքական կոալիցիա կազմել միմյանց հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունն ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:
🔴 Եթե չի հաջողվում կազմել կոալիցիա, ապա տեղի է ունենում ԱԺ ընտրությունների երկրորդ փուլը։
🔴 ԱԺ ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Երկրորդ փուլին մասնակցում են այն երկու քաղաքական ուժերը , որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով