Հիմնականը՝ Փաշինյանի ԱԳՆ կատարած այցից Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին այցելել է…

🇦🇲 Հիմնականը՝ Փաշինյանի ԱԳՆ կատարած այցից
🗣 Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2025թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
🔴 2025-ի թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը։
🔴 2025թ.–ը խիստ արդյունավետ է եղել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման իմաստով։
🔴 ԵՄ՝ որպես ինտեգրացիոն կառույցի հետ գործընկերությունից զատ, կարևորվել է Եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացման, արդեն իսկ մի քանի օրինակներով ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված քայլերն ու ձեռքբերումները:
🔴 ՀՀ-ն ձգտում է ՌԴ հետ զարգացնել փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության նկատմամբ հարգման վրա հիմնված բարեկամական հարաբերություններ։
🔴 Հայաստանը շարունակել է ՀՀ դիվանագիտական ներկայության ընդլայնմանն ուղղված կոնկրետ քայլերը. նոր ռեզիդենտ դեսպանություններ են հիմնվել Կիպրոսում, Հունգարիայում և Օմանում։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով