«Հայաստանի իշխանություններն ապօրինի կերպով խախտում են եկեղեցու ինքնիշխանություն…

🇦🇲✉️🇺🇸 «Հայաստանի իշխանություններն ապօրինի կերպով խախտում են եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը». «Հայաստան» խմբակցությունը բաց նամակը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին
🗣️ Նամակում մասնավորապես ասվում է.
🔴 «Ձեր առաջիկա այցը Հայաստան տեղի է ունենում մեր ժողովրդի համար ներքին ու արտաքին բավական բարդ պայմաններում։
🔴 Հայաստանի իշխանություններն ապօրինի կերպով խախտում են եկեղեցու ինքնիշխանությունն ու անկախությունը:
🔴 Ձեզ իրազեկելով Հայաստանի ներքաղաքական իրողությունների մասին, ամենևին չենք ակնկալում Ձեր միջամտությունը ՀՀ ներքին կյանքին։
🔴 Հայաստանի քաղաքական գործընթացների անկախությունը և աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի կողմից ցանկացած միջամտության բացառումը Հայաստանի ընդդիմության առանցքային առաջնահերթություններից մեկն է։
🔴 Հայաստանի ժողովրդավարական կարգերի վերահաստատումը մեր ներքին գործն է, ինչին և հետամուտ է ընդդիմությունը։
🔴 Մեր ակնկալիքը Բաքվում ապօրինի պահվող մեր առնվազն 19 հայրենակիցների, այդ թվում` ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության, վերադարձի հարցում Ձեր գործուն ներգրավումն է»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
🇺🇸🇦🇲🇦🇿 ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում կուղեկցի ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյհոք Հելբերգը 🔴 Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ ասվում է, որր այցը կաջակցի նախագահ Թրամփի խաղաղության ջանքերին…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով