Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօ…

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ջեյ Դի Վենսն օդանավակայանից ուղևորվել է ՀՀ նախագահական նստավայր, որտեղ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով