ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ջնջել է առավոտյան «Իքս»-ում Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցի մասին գրառումն ու լուսանկարները, փոխարենը կիսել իր խոսնակի գրառումը, որտեղ, սակայն, ի տարբերություն իր գրառման, Հայոց ցեղասպանություն եզրույթը բացակայում է:
Առավոտյան Վենս էջում հայտնված գրառման մեջ նշված էր. «Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղկիկներ խոնարհելու արարողությանը՝ հարգելու 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը»:
Իսկ Վենսի խոսնակի գրառման մեջ միայն նշված է. «Հայաստան կատարած այցի վերջին օրը փոխնախագահն ու երկրորդ տիկինը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և գրառում կատարել հյուրերի գրքում»:
Անցած տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձում ևս բացակայում էր «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, փոխարենը կիրառվել էր «Մեծ եղեռն» արտահայտությունը:

Թողնել պատասխան