ՊԵԿ երկու «ոխերիմ բարեկամներ» Ռաֆայել Զաքարյանն ու Գառնիկ Մարգարյանը կազատվեն պաշտոնից
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր հաստատեց MakaryanNews-ի տեղեկությունը, որ առաջիկայում Օդայինի վարչության պետ Ռաֆայել Զաքարյանն ու ՆԱՎ-ի պետ իր ընկերը` Գառնիկ Մարգարյանը ազատման դիմում են գրել և մոտ օրերս կլքեն համամարգը:
Նրա խոսքով` Զաքարյանը երեկ արդեն իր դիմումը գրել է, իսկ Մարգարյանն էլ այժմ արձակուրդում է և պատրաստակամություն է հայտնել առաջացած լարվածությունը թուլացնելու համար ինքը ևս հեռանալ համակարգից:
Ի դեպ, մեր տեղեկություններով` Ռաֆայել Զաքարյանին անձամբ ՊԵԿ նախագահն է հորդորել դիմում գրել և հեռանալ` իբրև թե մամուլի հրապարակումներից ելնելով, իսկ իր ընկեր ՆԱՎ-ի պետին այդ նույն հրապարակումների հիման վրա նման հորդոր չի հղել` չնայած նրան, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված վարույթի շրջանակներում Գառնիկ Մարգարյանին ևս հարցաքննել են, իսկ նրա մտերիմ մարդկանցից ոմանք էլ այս պահին կալանավորված են:
Էհ, պարոն Հակոբյան, ափսոս,մոր ձեր մեղքերն ընդունելու փոխարեն դիմացինին մեղադրում եք ձեր մեղքերը բացահայտելու և դրանց մասին բարձրաձայնելու համար: Մի քիչ էլ համբերեք, ու ինքներդ կխոստովանեք, որ` «Վահեն ճիշտ էր, մենք սխալվեցինք»: Իսկ ես հաստատ ճիշտ եմ 😊 h…
Թողնել պատասխան