«Թրամփ-Վենս վարչակազմի ամենակարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղի»-ն է, որը ոչ …

«Թրամփ-Վենս վարչակազմի ամենակարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղի»-ն է, որը ոչ միայն Ադրբեջանի երկու մասերն է կապելու իրար, այլ կլինի շատ հուսալի, անվտանգ, մեծածավալ տրանսպորտային միջանցք, որը կկապի Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի, Հայաստանի տարածքով», հայտարարել է Իլհամ Ալիևը և հավելել. «Մենք նաև պաշտպանական ոլորտում առևտի, ինչպես նաև ԱԲ տվյալների կենտրոնների էջ ենք բացում»:
Իլհամ Ալիևը երախտագիտություն հայտնեց Թրամփ-Վենս վարչակազմին՝ Ադրբեջանի նկատմամբ «շատ դրական» վերաբերմունքի համար. «Մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը»: Վենս-Ալիև համատեղ հայտարարությունից հետո մամուլի հետ հարցուպատասխան չեղավ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով