Պարոն Հակոբյան, էդպես էլ չասացիք` վերջը ու՞մ նկատի ունեիք, երբ ասում էիք` լրագրողներ կան, որ պատվեր են կատարում: Անվանական ասեք` ո՞վ կամ ովքե՞ր են այդ պատվեր կատարողները և, որ պակաս հետաքրքիր չէ, ովքե՞ր են այդ «պատվեր տվողները»: Ու արդյոք Ձեր ղեկավարած կառույցում վխտացող (հա, հենց վխտացող) կոռուպցիոն դրսևորումների մասին բարձրաձայնելը, օրինակ, Դուք պատվեր կատարե՞լ եք համարում: Վստահ եմ` ոչ, հետևաբար վստահ եմ նաև, որ Դուք ինձ նկատի չունեիք ու չէիք էլ կարող ունենալ: Առհասարակ, որևէ մեկը չի կարող իմ մասով նման ակնարկ անգամ անել, որովհետև չի ծնվել այն մարդը, որ կկարողանա ինձ պատվեր տալ` կամ մտածել, որ ինձ որևէ մեկը կարող է պատվեր տալ` բառի այն վատ իմաստով, որը Դուք կարող եք նկատի ունենալ այդ «պատվեր» ասվածի տակ: Մի խոսքով, եթե շատ ուղիղ և հնարավորինս կոռեկտ արտահայտվեմ, ապա ինձ պատվեր տվողն էլ է ամենավերջին անբարոյականը, իմ փայ պատվեր կատարողն էլ, իմ մասին նման բան մտածողը, տարածողն ու ակնարկողն էլ: Սա թող լինի ի գիտություն բոլորի համար:
Բայց Դուք, էլի եմ ասում, վստահ եմ` իմ մասին չէիք ակնարկում ու չէիք էլ կարող իմ մասով նման բան արտահայտվել, քանզի հետո դրա տակից պետք էր նաև դուրս գալ ու տղամարդավարի հիմնավորել ասածը: Ուղղակի զարմացա, թե, այդ դեպքում, ինչու՞ հենց իմ հարցի ժամանակ ինչ-որ պատվեր կատարելու մասին ակնարկեցիք, եթե հետո պիտի, կներեք, կռուտիտ անեիք ու անուններ չտայիք: Եթե պատվեր տվողի ու կատարողի անուն գիտեք` հասցեական նշեք, թող բոլորն իմանան, ու պատասխանն էլ հասցեական ստանաք, ոչ թե օդի մեջ մերկապարանոց հայտարարություններ անեք և վերջում որևէ փաստ կամ անուն չներկայայցնեք:
Էհ, պարոն Հակոբյան, ափսոս, որ ձեր մեղքերն ընդունելու փոխարեն դիմացինին մեղադրում եք ձեր մեղքերը բացահայտելու և դրանց մասին բարձրաձայնելու համար: Մի քիչ էլ համբերեք, ու ինքներդ կխոստովանեք, որ` «Վահեն ճիշտ էր, մենք սխալվեցինք»: Իսկ ես հաստատ ճիշտ եմ 😊 h…
Թողնել պատասխան