Դիմելով հոգևոր հայրերին՝ Նորին Սրբությունը պատգամեց․ «Որպես Աստծո ծառաներ և մեր …

Դիմելով հոգևոր հայրերին՝ Նորին Սրբությունը պատգամեց․
🔹 «Որպես Աստծո ծառաներ և մեր ժողովրդի հոգևոր սպասավորներ՝ սրբազան մեր պարտքն է ամուր պահել մեր Սուրբ Եկեղեցին՝ իբրև «կենդանի Աստծու Եկեղեցի, սյուն և հաստատություն ճշմարտության»՝ համաձայն առաքելական խոսքի (Ա Տիմ. 3.15)։
🔹Միասնաբար դիմակայենք ազգային ու եկեղեցական անդաստանում երկպառակություն ու թշնամանք սերմանելու չարամիտ քայլերին՝ պաշտպանը լինելով արդարության ու ճշմարտության։
🔹 Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին ու ազգանվիրումը դարձնենք աշխարհասփյուռ հայության առաջնորդող ուժ՝ հավատքի ամրությամբ, եղբայրսիրությամբ և ազգային միասնությամբ ճանապարհ հարթելով դեպի հոգևոր զարթոնք ու համերաշխ ոգով մեր ժողովրդի բարօր ապագայի կերտում»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով