Պետք է խոստովանեմ, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի կերպարն ինձ համար համակրելի է: …

📍 Պետք է խոստովանեմ, որ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի կերպարն ինձ համար համակրելի է: Իմ պահպանողական հայացքներին համահունչ է, որ ԱՄՆ-ում կա բարձրաստիճան մի ղեկավար, որը հաստատուն է իր քրիստոնեական համոզմունքների մեջ, ու դատելով նրա ելույթների համատեքստից, օրինակ, համարում է, որ ամուսնությունը միություն է տղամարդու եւ կնոջ միջեւ: Ես համաձայն եմ նման մոտեցման հետ, ինչն, իհարկե, չի նշանակում, որ այլ կարծիք ունեցողներին կամ այլ վարք դրսեւորողներին պետք է հետապնդել: Պարզապես հույս ունեմ, որ 2028 թվականին ԱՄՆ նախագահ կընտրվի հենց Վենսը, ինչն առնվազն եւս 4 տարով  կդանդաղեցնի (իհարկե, չի վերացնի) ձախ գլոբալիստական վակխանալիան, որի ընթացքը, ցավոք, առայժմ անկասելի է:
Սակայն այդ ամենը կապ չունի ԱՄՆ-Հայաստան ու ընդհանրապես տարածաշրջանային խնդիրների հետ: Վենսի այցը Հայաստանի եւ նույնիսկ Ադրբեջանի մասին չէր:
Արամ Աբրահամյանի խմբագրականը

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով