«Փաստ»-ը գրում է. «Փետրվարի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա այցի օրերին մայրաքաղաքում իրականացվեցին տարբեր բովանդակության ակցիաներ, որոնց միջոցով քաղաքացիները փորձում էին իրենց խոսքը լսելի դարձնել բարձրաստիճան հյուրին։ Բողոքները վերաբերում էին գործող իշխանության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ իրականացվող ճնշումներին, Բաքվում պահվող հայ գերիների խնդրին, ինչպես նաև հոգևորականների և քաղաքական գործիչների ազատազրկման դեպքերին։
Քանի որ իշխանությունները սահմանափակել էին հարցեր տալու հնարավորությունները, իսկ Բաղրամյան 26-ում կազմակերպված կարճ ասուլիսին ներկա էին միայն ընտրված լրատվամիջոցներ, քաղաքացիները ստիպված էին իրենց մտահոգությունները բարձրաձայնել այլ եղանակներով։ Այդ պայմաններում հասարակությունը դիմեց ոչ դասական, բայց ուշադրություն գրավող քայլի՝ օգտագործելով անլար ցանցերը որպես հաղորդակցության միջոց։

Թողնել պատասխան