Ակնեն հիվանդություն է, ոչ միայն կոսմետիկ խնդիր․ մաշկաբանի պարզաբանումը Բժիշկ Էդ…

🩺 Ակնեն հիվանդություն է, ոչ միայն կոսմետիկ խնդիր․ մաշկաբանի պարզաբանումը
📍 Բժիշկ Էդուարդ Ավագյանի խոսքով՝ ակնեն մազաճարպային համակարգի հիվանդություն է և պահանջում է բժշկական մոտեցում։ Հիմնական պատճառներն են հորմոնային փոփոխությունները, ճարպագեղձերի ակտիվ աշխատանքը և գենետիկ նախատրամադրվածությունը։
📍 Մասնագետը նշում է, որ աղեստամոքսային խնդիրները սովորաբար կապ չունեն ակնեի առաջացման հետ, իսկ տարածված միֆերից է նաև «ամուսնանալուց կանցնի» կարծիքը։ Սթրեսը, հակառակը, կարող է սրել վիճակը։
📍 Բուժումը անհատական է․ ինքնուրույն խնամքի միջոց ընտրելը ճիշտ չէ։ Կարևոր է բժշկին դիմել վաղ փուլում՝ հետքերից և սպիներից խուսափելու համար։ Ակնեի սրմանը կարող են նպաստել նաև շաքարը, կաթը, կծու սնունդը և ալկոհոլը։
🔗 Ավելին՝ Առավոտում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով