‼️Սամվել Կարապետյանը` «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Այսօր՝ փետրվարի 11-ին, կայացավ Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը։
Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։
Վաղը՝ փետրվարի 12-ին, 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։
Հայաստանյան և օտարերկյա ԶԼՄ-ների համար կապահովվի ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։ Լրագրողները հնարավորություն կունենան միջոցառմանը հետևել դահլիճից` առանց նկարահանող խմբի։ Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ։
ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես հավատարմագրվել և ներկայանալ միջոցառման մեկնարկից 20 րոպե շուտ։

Թողնել պատասխան