#բիզնես 🔵Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական
Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին։ Լինելով ոլորտի ամենախոշոր հարթակներից մեկը՝ «Gulfood» ցուցահանդեսն այս տարի մեկ հարկի տակ էր միավորել ավելի քան 120 երկրի ազգային տաղավարներ։ Հայկական Fun Fruit-ը սեփական տաղավարում ներկայացել է իր արտադրած արևահամ տանձի ու խնձորի տեսակներով։
Fun Fruit-ն արդեն երկրորդ անգամ է մասնակցում «Gulfood»-ի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Ցուցահանդեսի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ համտեսել են հայկական արևահամ մրգերը՝ առաջարկելով նոր համագործակցություններ։
Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը
Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին։ Լինելով ոլորտի ամենախոշոր հարթակներից մեկը՝ «Gulfood» ցուցահանդեսն այս տարի մեկ հարկի տակ էր…
Թողնել պատասխան