Տիգրան Ավինյանը մեղադրյա՞լ է ԱՆԻՖ-ի գործովՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այ…

Տիգրան Ավինյանը մեղադրյա՞լ է ԱՆԻՖ-ի գործով
ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ԱՆԻՖ-ի գործին, որով հարցաքննվել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, բառացիորեն ասել է. «Հիմա կա հարուցված գործ, և քաղաքապետը մեղադրյալի կարգավիճակ ունի»:
Մինչդեռ, Տիգրան Ավինյանը իր վերջին ասուլիսներից մեկում, անդրադառնալով այս հարցին, հայտարարել էր, որ ինքը հարցաքննվել է ԱՆԻՖ-ի գործով, բայց վկայի կարգավիճակով: Իսկ իր թիմակից պատգամավորը նրան այս հարցազրույցում դարձրեց մեղադրյալ, ավելին` դեռ դատարակատն ակտ չեղած և անմեղության կանխավարկածը խախտելով` բաց տեքստով հայտարարեց, որ իրենք ունեն կոռուպցիոներ քաղաքապետ` ի դեմ Տիգրան Ավինյանի:
Հիմա կա´մ ՔՊ-ական պատգամավոր տիկին Հակոբյանը վկայի կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակից չի տարբերում ու չգիտե` մեկը մյուսից ինչով է տարբերվում, կա´մ Ավինյանն իսկապես մեղադրյալ է ու կոռուպցիոներ, որը մինչ այս պահը հանրությունից գաղտնի էին պահում, և Հասմիկ Հակոբյանը միամտաբար կամ դիտավորյալ այդ փաստը գաղտնազերծեց` իրենց սրտի 9%-անոց քաղաքապետին ներկայացնելով որպես կոռուպցիոն աղմկահարույց գործով մեղադրյալ և հենց կոռուպցիոներ:
Իրականում, մեր տեղեկություններով` Ավինյանը չունի մեղադրյալի կարգավիճակ, փոխարենն ունի նորանշանակ խոսնակ, որը թերևս կա´մ պետք է հերքի ՔՊ-ականի հայտարարությունը, կա´մ հաստատի, եթե դա իսկապես այդպես է:
Հ.Գ. Հասո ջան, ԱԺժժժ ջան, եթե դու շատ ես ուզում մեր գյոզալ քաղաքապետին (ավելի ճիշտ` մեր չէ, ձեր) մեղադրյալի աթոռին նստեցնել, ապա էդպես էլ ասա, բայց եթե էդ մարդը վկա է, ոչ թե մեզադրյալ, ապա կամ գնա դու էդ երկուսի տարբերությունը նախ սովորիր, կամ մի քիչ ոտքդ կախ գցիր` թող պաշտոնապես դառնա մեղադրյալ, նոր ձեր ոխերիմ Ավինյանին ներկայայցրու որպես կոռուպցիոներ, լա՞վ:
#Որ_ասում_եմ_ձեր
#Ալենին_էլ_հետը
#Նկատի_ունեմ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով