«Խնդիրը մեծ մասամբ արդեն լուծված է»: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողներ…

«Խնդիրը մեծ մասամբ արդեն լուծված է»: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով Երևանում Իրանի դեսպանատան դիմաց մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցեած ցույցերից հետո իրանական կողմի մոտ առաջացած դժգոհություններին:
Իրանում տեղի ունեցող ցույցերին զուգահեռ Երևանում անցկացված բողոքի ակցիաները դժգոհություն էին առաջացրել իրանական կողմի մոտ: Դեսպանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ դրանց ընթացքում վիրավորանքներ են հնչում երկրի իշխանությունների հասցեին եւ Թեհրանի մոտ տպավորություն է, թե  Հայաստանը դառնում է հակաիրանական գործողությունների կենտրոն:
Առաջացած դժգոհությունների վերաբերյալ հարցին ի պատասխան այսօր դեսպանը նշել է, որ խնդիրները հիմնականում լուծվել են:
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այո, մեծ մասամբ այդ խնդիրն արդեն լուծված է։ Լինում են դեպքեր, որ անգամ ընկերների և բարեկամների միջև այսպիսի բան առաջանում են, նեղանում են միմյանց։ Բայց հին բարեկամները բարեկամներ են»,- նշել է դեսպանը։
https://news.am/arm/news/930045.html

Այդ խնդիրն արդեն լուծված է․ դեսպանը՝ Իրանի դեսպանատան դիմաց ցույցերի հետևանքով առաջացած կոնֆլիկտի մասին

«Խնդիրը մեծ մասամբ արդեն լուծված է»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով