⚡️⚡️⚡️ Ինչպե՞ս Սամվել Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ📰 «Հրապարակ» օրսթերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ գրել էինք, որ Սամվել Կարապետյանի հիմնած ուժը կոչվելու է «Ուժեղ Հայաստան», բայց վարչապետի թեկնածուի հարցում թիմը դժվար ընտրության առաջ է կանգնած:
🔴 Ըստ ամենայնի, կհայտարարեն, որ դե ֆակտո ղեկավարը Սամվել Կարապետյանն է, որն օրենքով վարչապետի թեկնածու առաջադրվելու իրավունք չունի, քանի որ երկքաղաքացի է, իսկ դե յուրե թեկնածուն կլինի նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանը։
🔴 Բանն այն է, որ «Մեր ձեւով»-ում հասկանում են՝ շարժումը ստեղծվել է Սամվել Կարապետյանի անձի շուրջ, նա է, այսպես ասած, գլխավոր հերոսը, եւ հանրությունն ակնկալում է նրա անմիջական մասնակցությունը իշխանափոխությանը։ Բայց եթե նրա թեկնածությունն առաջ բերելն այս փուլում անհնարին է, իրենց ուժի հաղթանակից եւ օրենսդրական փոփոխություններից հետո կդառնա հնարավոր։
🔴 Երեկ կայացավ կուսակցության հիմնադիր համագումարը, նախագահ ընտրվեց Սամվել Կարապետյանը, տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետի թեկնածուն էլ է Սամվել Կարապետյանը։ Իսկ այսօր Մարզահամերգայինում կուսակցության պրեզենտացիայի ժամանակ կհայտարարվի վարչապետի իրենց թեկնածուի անունը:
🔴 Ըստ ամենայնի, կասվի՝ ընտրություններում հաղթելուց հետո առաջին քայլը լինելու է Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխությունը՝ պատգամավորների 2/3-ի նախաձեռնությամբ։ Հոդվածը սահմանում է, որ կառավարության անդամին նույն պահանջներն են ներկայացված, ինչ պատգամավորին: Իսկ 202-րդ հոդվածում չի նշվում, որ 148-ը կարող է փոխվել հանրաքվեով, այսինքն այն կարող է փոխել նաեւ ԱԺ-ն»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան