🇪🇺❌🇰🇿 «Եվրոպան նաև Կենտրոնական Ասիայում է պարտվել». Berliner Zeitung📰 «Berliber Zeitung» օրաթերթը գրում է. «Կենտրոնական Ասիան դառնում է Եվրոպայի համար ռազմավարական առումով կարևոր տարածաշրջան։ Սակայն ԵՄ-ն ուշացել է։ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն և Թուրքիան վստահորեն հաստատել են իրենց ներկայությունը տարածաշրջանում։
🇩🇪 «Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունները և էներգետիկ ու հումքային անվտանգության անհրաժեշտությունը՝ Կենտրոնական Ասիան ավելի ու ավելի ռազմավարական նշանակություն է ստանում Եվրոպայի համար», — հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։
🇨🇳🇷🇺🇺🇸🇹🇷 Սակայն Գերմանիան և Եվրամիությունը ուշացել են։ Չինաստանն արդեն իսկ ստանում է կարևորագույն հանքանյութերի զգալի մասը այս տարածաշրջանից և համակարգված կերպով մեծացնում է իր ներկայությունը «Նոր մետաքսի ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիան վերահսկում է ուրանի հանքերի մեծ բաժնեմասերը, իսկ ամերիկյան ընկերությունները մշակում են Կասպից ծովի նավթահանքերը։ Թուրքիան ևս կտրուկ ամրապնդել է տնտեսական և մշակութային կապերը թյուրքալեզու երկրների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի հետ»։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան