Վաղարշապատում ձերբակալված վեց ընդդիմադիրները կմնան տնային կալանքի տակ: Դատարաննե…

Վաղարշապատում ձերբակալված վեց ընդդիմադիրները կմնան տնային կալանքի տակ: Դատարանները մասնակի են բավարարել Քննչականի միջնորդությունները՝ կալանավորելու նրանց, ու կիրառել են տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք՝ «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:
Յոթերորդ մեղադրյալն ազատության մեջ է, դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը:
🔶Քննիչները յոթ ընդդիմադիրների մեղադրում են անցած նոյեմբերին Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի օգտին քաղաքացիներին ուղղորդելու և ընտրական իրավունքի ազատությանը խոչընդոտելու համար:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով