Փաշինյանը՝ պետական օրհներգի հոլովակի մասին․ «Պետք է փոխել հնամաշ տարբերակը» Կառ…

🇦🇲 Փաշինյանը՝ պետական օրհներգի հոլովակի մասին․ «Պետք է փոխել հնամաշ տարբերակը»
📍 Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը առաջարկեց փոխել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող պետական օրհներգի հոլովակը՝ նշելով, որ այն տարիներ շարունակ չի թարմացվել։
🗣️ «Մեր պետությանը նույն շորերն ենք հագցնում, ասում ենք՝ լավ է, էլի»,– ասաց նա՝ ընդգծելով, որ սա վերաբերմունքի հարց է։
📍 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նոր հոլովակի սցենարային առաջարկը կա, եւ այն առաջիկայում պատրաստ կլինի։
📍 Նրա խոսքով՝ կառավարության կայքում հասանելի է օրհներգի 6 տարբերակ, որոնք կարող են օգտագործվել պաշտոնական նպատակներով։
🔗 Ավելին՝ Առավոտում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով