Չարենցավանում ճանապարհները խայտառակ վիճակում են գտնվում: Քաղաքային իշխանությունն…

Չարենցավանում ճանապարհները խայտառակ վիճակում են գտնվում: Քաղաքային իշխանությունները ակս տարի բառացիորեն տապալեցին ճանապարհների սպասարկումը: Տենդերը շահած «Սամբարկ» ՍՊԸ-ն ուղղակի չի կարողանում իր աշխատանքը պատշաճ կատարել:
Քաղաքացիների բազմաթիվ ահազանգերը, որ տրակտոր ուղարկեն ու գոնե կատաստրոֆիկ վիճակում գտնվող ժանապարհները մաքրեն` մնում են անտեսված քաղաքապետի ու այլ պատասխանատուների կողմից:
Մի երկու գլխավոր փողոց են կիսատ-պռատ մաքրել, որոնցում ձյունը հալել է «ավանդական» փոսերն են ի հայտ եկել, իսկ մյուս փողոցներում ձյան հաստ շերտերից խրամատներ են գոյացել, և ոչ մեքենաներն են կարողանում անցնել, ոչ մարդիկ:
Եթե 5 բալանոց համակարգով գնահատենք Չարենցավանի քաղաքապետարանի աշխատանքը այս հարցում, ապա կգնահատենք -7:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով