Ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցու…

Ֆրանս-գերմանական ARTE հեռուստաալիքը ներողություն է խնդրել Հայաստանի քարտեզը չցուցադրելու համար։
Այս տեղեկությունն ակտիվորեն տարածվել էր հայկական լրատվամիջոցներում՝ առաջ բերելով հանրային դժգոհություն։
Տարբեր լրատվամիջոցներ և էջեր, այդ թվում՝ մենք, որոշ ժամանակ անց հեռացրել էին հրապարակված նյութը, քանի որ որոշ անհատներ պնդում էին, թե հաղորդման իրական ձայնագրությունում Հայաստանի քարտեզը ներկայացված է իր սահմաններով, և հրապարակված սքրինշոթը կեղծ է։
Սակայն «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ARTE հեռուստաընկերությունը նախապես իրոք ցուցադրել է քարտեզ՝ առանց Հայաստանի, իսկ ավելի ուշ, հասկանալով իր սխալը, մոնտաժել և նոր տարբերակով վերբեռնել է հաղորդումը YouTube-յան իր էջում։ Սակայն վերամշակված տեսանյութը հասանելի է միայն Ֆրանսիայի տարածքում, իսկ Հայաստանից այն դիտելու փորձի դեպքում YouTube-ը հայտնում է, որ նյութը հասանելի չէ մեր երկրի համար։
Փաստացի՝ քարտեզի այն տարբերակը, որտեղ Հայաստանը բացակայում է, համապատասխանում է իրականությանը։
Փաստացի՝ նկարը, որում քարտեզը ներկայացվել է առանց Հայաստանի, իրականություն է։
Այլ հարց է, որ օրեր անց այն մոնտաժվել և ուղղվել է։
Զոնա պոզիտիվ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *