«Հայելի» մամուլի ակումբի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հետաձգե…

🔴🔴🔴👻 «Հայելի» մամուլի ակումբի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հետաձգել Ադրբեջանի նկատմամբ հնարավոր զիջումների իրականացումը մինչև Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները՝ ստանալով ԱՄՆ-ի և Թուրքիայի երաշխիքները։ #ինֆո
Դրան նպաստել է ամերիկյան կողմը, որը երաշխավորել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը ընտրություններից հետո։
Իլհամ Ալիևին երկար ժամանակ համոզել են մինչև ընտրությունները զսպել իր պահանջներն ու հրաժարվել դեռևս Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների՝ Վարդենիսի, Ջերմուկի, Սևանի, Երևանի, Սիսիանի, Մեղրիի, Գորիսի և այլ շրջանների վերաբերյալ նվաճողական հայտարարություններից։ Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը նպաստելու համար և ամերիկյան երաշխիքների դիմաց՝ Ալիևը ժամանակավորապես դադարեցրել է նաև «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի օգտին փոփոխելու վերաբերյալ հայտարարությունները։
Ընտրություններից առաջ կհաստատվեն, սակայն չեն հանրայնացվի «ԹՐԻՓ» Զանգեզուրի միջանցքի փաստացի հանձնման իրավական և տեխնիկական հարցերին վերաբերող փաստաթղթերը։
Ավելին, ԱՄՆ-ի և Թուրքիայի քավորությամբ (այսինքն՝ երաշխավորությամբ) կստորագրվի նաև «Խաղաղության» համաձայնագիրը։ Դրա դրույթների իրականացումը կսկսվի միայն ընտրություններից հետո։
Փաստաթուղթը կներառի նաև Ադրբեջանի քաղաքացիների՝ Հայաստան «վերադարձի իրավունքի», ինչպես նաև այդ իրավունքի իրացման մեխանիզմների վերաբերյալ դրույթներ։
Միացի՛ր ալիքին 👈

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով