Թրամփը Իրանին «շատ ծանր» հետևանքների մասին է զգուշացնումԱՄՆ նախագահը հայտարարել …

Թրամփը Իրանին «շատ ծանր» հետևանքների մասին է զգուշացնում
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է համաձայնագիր կնքի Իրանի հետ և կարծում է, որ համաձայնագիրը կարող է կնքվել հաջորդ ամսվա ընթացքում։
«Մենք պետք է գործարք կնքենք, հակառակ դեպքում դա շատ ծանր կլինի, շատ ծանր», — լրագրողներին ասել է Թրամփը։
«Կտեսնենք՝ կկարողանանք նրանց հետ համաձայնության գալ, թե ոչ, իսկ եթե չկարողանանք, ստիպված կլինենք անցնել երկրորդ փուլին։ Երկրորդ փուլը շատ դժվար կլինի նրանց համար», — շեշտել է նախագահ Թրամփը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով