ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի «Հրապարակ» թերթը գրում է․ Մանդատ ստանալու…

‼️ՔՊ-ականների տվայտանքներին վերջ կդրվի
⚡️«Հրապարակ» թերթը գրում է․ Մանդատ ստանալու հայտ ներկայացրած ՔՊ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն՝ այսօր մեկնարկող ներկուսակցական ընտրությունները կավարտվեն կիրակի օրը, եւ հնարավոր է գիշերը հրապարակեն ՔՊ նախընտրական նախնական ցուցակը։
☄️Հիշեցնենք, որ փետրվարի 13-15-ը կուսակցության պատվիրակները պետք է այցելեն ՔՊ կենտրոնական գրասենյակ եւ 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեն։ Ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն, եւ  ռեյտինգային կարգով կձեւավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչեւ ամենաքիչը։
❗️Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն եւ ով որ տեղը պետք է զբաղեցնի։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով