Մայր տաճարի վերաօծումը կարևոր և բացառիկ իրադարձություն է պատմական առումով, այն կառուցվել և վերաօծվել է 303 թվականին, և դարեր անց կատարվում վերաօծում։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
«Ինչո՞ւ ենք վերաօծում, որովհետև տաճարն ամբողջությամբ հիմնանորոգվել է։ Եզակի աշխատանք է կատարվել նաև շինարարական առումով` ջրահեռացման համակարգերն են փոխվել, ամրակայվել է, որմնանկարներն են դուրս բերվել, գույները, որոնք խունացել էին, արդեն իրենց տեսքն են ստացել։ Բայց ամենակարևորն այն է, որ վերջապես` 2018 թվականից հետո, տաճարը կբացի իր դռները, և մեր ժողովուրդը հնարավորություն կունենա աղոթել մեր գլխավոր Կաթողիկե տաճարում, որը դարերի ընթացքում դարձել է վայր, որտեղ հայ մարդն անկաշկանդ խոսել է Աստծո հետ»։
Ամբողջական հարցազրույցը` այստեղ։
@ArmeniaSputnik

Leave a Reply