Հայկական բանակին «հանցագործ» հռչակած, նախկին նախագահներին «Խոջալուի ցեղասպանության» մեջ մեղադրած ու «արևմտյան Ադրբեջան» պահանջող Ալիևի վստահելիները՝ Երևանում
■ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանական պատվիրակության մեջ այս անգամ ընդգրկվել է CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան Սանան Ռզաևը: Ո՞վ է նա:
Այս անձնավորությունն ընդգծված հակահայ է, և իր հեղինակային հաղորդումների ժամանակ և վերլուծություններում հեգնանքով, ատելությամբ է խոսել հայերի, Հայաստանի մասին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության։ Նա պարբերաբար հայերին մեղադրել է ռևանշիզմի մեջ, ավելին՝ նա իր թիրախում միշտ պահել է ՀՀ զինված ուժերը, և երբ որևէ սպառազինության գնման մասին տեղեկություն է շրջանառվել նա իր հաղորդման ժամանակ փորձել է դրանում սպառնալիք տեսնել:
Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մշտապես հարցազրույց է տալիս Սանան Ռզաևին, և 2021 թվականին կազմակերպված հարցազրույցում Ռզաևն Ադրբեջանի պաշտպանության նախարարին մեծամասամբ ՀՀ զինված ուժերին վերաբերող հարցադրումներ էր արել, ընդ որում՝ խոսելով Սու-30-ների ձեռքբերման մասին, նա հեգնում էր՝ ասելով, թե այդպես էլ չտեսան 44-օրյա պատերազմում, թեև այն որոշակի մարտական խնդիր լուծել է: Ավելին, նա քննարկել էր 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմն օրերի ընթացքում կանգնեցնելու առաջարկը՝ փորձելով կասկածի տակ դնել գեներալի ստրատեգիական մտածողությունը, պատերազմի ելքը ճիշտ ժամանակին կանխատեսելու կարողությունները:
■ Հաջորդը, ում ցանկանում ենք անդրադառնալ TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էմին Ալիևն է (նա եղել է նաև Day.az-ի գլխավոր խմբագիրը։- Մ.Պ.): Նա 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին պարբերաբար փորձում էր ապացուցել, որ հայկական կողմը թիրախավորել է մարտական գործողությունների վայրից հեռու գտնվող ադրբեջանական խաղաղ բնակավայրերը, այսինքն՝ այն, ինչ փորձում էր ապացուցել Բաքվի «դատավարության» ժամանակ ալիևյան ռեժիմը՝ մեղադրական սլաքներ ուղղելով Հայաստանի զինված ուժերին և պատերազմի ժամանակահատվածում պաշտոմավարած ՀՀ ռազմական ղեկավարությանը:
■ Այս օրերին Երևանում է լինելու նաև Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնի խորհրդատու Այթեն Գահրամանը:
Նա տարբեր առիթներով ՀՀ նախկին նախագահներին մեղադրել է «Խոջալուի ցեղասպանություն» իրականացնելու մեջ, ավելին՝ Հայաստանին մեղադրել է «էթնիկ զտումների» համար, ինչի պատճառով էլ Հայաստանն իբր մոնոէթնիկ պետություն է, թեև ՀՀ-ում ապրում են տարբեր ազգային փոքրամասնություններ, և նրանց նկատմամբ երբևէ ազգային խտրականություն չի դրսևորվել:
■ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների ազգային խորհուրդը ներկայացնող Ռամիլ Իսկանդերլին եղել է նաև նախորդ պատվիրակության կազմում: Ինչո՞ւ ենք նրան հիշեցնում նորից: ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից առաջ Ադրբեջանի հասարակական մի շարք կազմակերպություններ և քաղհասարակության ներկայացուցիչներ նրան նամակ էին հասցեագրել, որտեղ բարձրացվում էր «արևմտյան Ադրբեջանի» թեման և ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան, և դա ներկայացվում էր մարդու իրավունքների համատեքստում: Եվ այս նամակի տակ ստորագրել է նաև Իսկանդերլին:
Գաղտնիք չէ, որ «արևմտյան Ադրբեջան» եզրույթը տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ, սրա հետ կապված ռիսկերի մասին անգամ Արտաքին հետախուզական ծառայությունն է իր զեկույցում նշել, բայց արի ու տես ՀՀ-ում պատրաստ են այս վտանգավոր պահանջի տակ ստորագրողի հետ Երևանում տարածաշրջանում անվտանգային ճարտարապետություն քննարկել: Իսկ թե ինչ հարցեր են ադրբեջանական կողմից առաջ քաշվելու, կարելի է ենթադրել: Նույնքան կանխատեսելի է նաև, թե ինչպես են արձագանքելու հայկական պատվիրակության որոշ անդամներ՝ հաշվի առնելով նրանց ոգևորությունը Գյանջայում ծնված և ՀՀ իշխանություններին «Գյանջայի դեպքերը» հետաքննելու և մեղավորներին պատժելու պահանջ ներկայացրած Հիքմեթ Հաջիևի հետ Բաքվի հանդիպումից, և Ալիևին արդարացնելու փորձերը:

Թողնել պատասխան