«Բաքվում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնցով դրվում է ռազմավարական համագործակցությա…

«Բաքվում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնցով դրվում է ռազմավարական համագործակցության իրավաքաղաքական հիմքը։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները փորձում է տարածաշրջանում ավելի բարձրացնել Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերակատարումը՝ նույնիսկ այն դիտարկելով որպես Թուրքիայի որոշակի հակակշիռ։ Ես դա կարևորում եմ, որովհետև ակնհայտ միտում է դառնում»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն է։

«Ուշադրություն դարձրեք նաև մեկ այլ դրվագի․ Վենսը այցելում է Ցեղասպանության թանգարան, գրառում է անում, հետո այն փոփոխվում կամ ջնջվում է։ Ինձ համար սա ավելի շատ ազդակ է Թուրքիային՝ մի տեսակ քաղաքական զգուշացում կամ քարտ խաղալու փորձ։ Ոչինչ կոնկրետ մեզ համար չի արվում։ Նույնիսկ գրառման փոփոխությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում կարող են փոխել հռետորաբանությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը»։

🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով