Այսօր մասնակցում էի «Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով…

Այսօր մասնակցում էի «Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով չափազանց հետաքրքիր քննարկմանը, որի ընթացքում խոսել եմ օրակարգային մի քանի կարևոր թեմաների մասին։
📌 «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը միասնության մասին է և բոլոր այն անհատները, հանրային, քաղաքական գործիչները, ովքեր այս օրերին միանում են նախաձեռնությանը, նրանք չեն միանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, այլ միանում են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կյանքի կոչելու նախաձեռնությանը։
📌«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունն ու «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կարողացել է դառնալ հանրային-քաղաքական կյանքի ամենաճանաչելի բրենդներից մեկը: Այդ մասին վկայում են ոչ միայն տարբեր հարցումները, այլ նաև մեր ամենօրյա շփումները։
📌Այս ամիսների ընթացքում մենք կարողացանք հանրությանը հասնցել այն մեսիջը, որ «Առաջարկ Հայաստանին»-ը ծրագիր է հենց մարդկանց կողմից ստեղծվող և մարդկանց մասին։ Սկզբունքորեն փոխվել են ծրագրի կազմման հին մոդելները։
📌Բոլոր քաղաքական ուժերը կարմիր գծի նման մատնանշում են միասնականության, հավաքականության անհրաժեշտության, կարևորության մասին, «Առաջարկ Հայաստանին»-ը հենց սրա մասին է։
📌Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր՝ վերկուսակցական քաղաքական հանրային դաշտի «Նոյան տապան» ստեղծելու գաղափարի մասին, որն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կյանքի կոչելու գործնական մեխանիզմը պետք է հանդիսանա։
📌Առաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է:
Իվետա Տոնոյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով